Նախագահը Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ կհրավիրի - Mediamax.am

1102 դիտում

Նախագահը Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ կհրավիրի


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ հանդիպմանը քննարկել է հիմնադրամի առաջիկա ծրագրերն ու Արցախում հումանիտար օժանդակության նախագծերը:

Նախագահը կարեւորել է աշխարհասփյուռ հայության հանգանակած եւ հիմնադրամին նվիրաբերած միջոցների արդյունավետ, պատասխանատու եւ նպատակային ծախսումը, ծրագրերի իրականացման ընթացակարգերի եւ ժամկետների խստագույնս պահպանումը, հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, կառույցի հանդեպ վստահությունը:

 

Արմեն Սարգսյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում է հրավիրել հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ՝ հիմնադրամի կառավարման եւ գործունեության հետ կապված խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին