Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել պատերազմից տուժած անձանց - Mediamax.am

1306 դիտում

Իզմիրլյան հիմնադրամը շարունակում է աջակցել պատերազմից տուժած անձանց


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Իզմիրլյան հիմնադրամը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցմամբ, կաջակցի Արցախից տեղահանված խոցելի անձանց ձմեռմանը:

Մասնավորապես, Հայաստանում ժամանակավոր կացարաններում ապաստանած 1 850 տեղահանված  անձանց կտրամադրվեն պարենային ապրանքներ:

 

Իզմիրլյան հիմնադրամը միաժամանակ մեկնարկում է մեկ այլ ծրագիր՝ «Արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումներ Արցախից տեղահանված անձանց համար» նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով ապահովել  պատերազմի արդյունքում տուժած անձանց ձմեռացման աջակցության շարունակականությունը՝ համատեղելով ջանքերը Թուֆենկյան հիմնադրամի հետ։

 

Ծրագիրը, մասնավորապես, կթիրախավորի այն անձանց, որոնք վերադարձել են Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Հերհեր, Ծովատեղ և Խերխան գյուղերը` նպաստելով նրանց պարենային ապահովությանը լրացուցիչ երկամսյա ժամանակահատվածում: Ծրագրի շնորհիվ 168 անապահով ընտանիքների կտրամադրվի ձմեռացման աջակցություն՝ անվտանգ եւ սննդարար պարենի հասանելիության ապահովման միջոցով:

 

Նոր նախաձեռնությունները միտված են ապահովել Արցախին, ինչպես նաև վերջին պատերազմում տուժած անապահով անձանց՝ Իզմիրլյան հիմնադրամի կողմից տրամադրվող նախկին աջակցության շարունակականությունը։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին