Արմեն Սարգսյանը դուրս կգրվի հիվանդանոցից - Mediamax.am

1609 դիտում

Արմեն Սարգսյանը դուրս կգրվի հիվանդանոցից


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ով հիվանդանոցում բուժվում է նոր տիպի կորոնավիրուսից, առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից։

Այս մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը եւ նշել, որ նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ։

 

«Ապաքինվելուց հետո եւ բժիշկների համապատասխան թույլտվությունը ստանալուն պես Հանրապետության նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար»,- նշված է հաղորդագրության մեջ։    

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին