Հայաստանի բուժաշխատողներն ԱՀԿ-ից ու ԵՄ-ից աջակցություն են ստացել - Mediamax.am

2156 դիտում

Հայաստանի բուժաշխատողներն ԱՀԿ-ից ու ԵՄ-ից աջակցություն են ստացել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական միության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսական աջակցությամբ Հայաստան է առաքվել 28 000 պաշտպանիչ բժշկական հանդերձանք եւ 20 000 շնչառական դիմակ առողջապահական ոլորտի աշխատակացիների համար:

Նոր ստացված պաշտպանիչ պարագաներն հուլիսի 22-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ դրանք հանրապետության ողջ տարածքում բաշխելու նպատակով:

 

Պաշտպանիչ բժշկական հանդերձանքն ու շնչառական դիմակները ձեռք են բերվել՝ հաշվի առնելով Հայաստանի առողջապահական համակարգի կարիքները, դրանք տրամադրվելու են բացառապես բուժաշխատողներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին