Բուժհիմնարկները արտակարգ դրության ժամանակ՝ նոր փաթեթ է մշակվում - Mediamax.am

3036 դիտում

Բուժհիմնարկները արտակարգ դրության ժամանակ՝ նոր փաթեթ է մշակվում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հաջորդ շաբաթ նախատեսվում է Ազգային ժողով ներկայացնել օրենսդրական փաթեթ արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարման մասին:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փաթեի ընդունման դեպքում արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությունը կունենա Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը առողջապահության նախարարությանը փոխանցելու լիազորություն՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից։

 

Առողջապահության նախարարությունը իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը:

 

Նմանատիպ կարգավորում նախատեսված է նաեւ ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձեւից) անցնում է առողջապահության նախարարությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին