Արմեն Սարգսյանը՝ կոռուպցիայի, նոր հասարակության եւ բնության մասին - Mediamax.am

3971 դիտում

Արմեն Սարգսյանը՝ կոռուպցիայի, նոր հասարակության եւ բնության մասին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առեւտրի պալատի անդամների եւ շվեյցարացի գործարարների հետ:

Ներկայացնում ենք հատվածներ Արմեն Սարգսյանի ելույթից:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Կոռուպցիայի մասին

 

Կոռուպցիայի դեմ պայքարը նշանակում է ստեղծել մշակույթ, երբ մարդիկ պետք է անհանդուրժող լինեն կոռուպցիայի հանդեպ։ Դա պետք է դառնա մեր մշակույթի մի մասը, ինչպես մշակույթի մաս է դարձել եվրոպական մի շարք երկրներում՝ ներառյալ Շվեյցարիան։ Ուստի, դրան հասնելու համար որոշակի գործընթացների միջով պետք է անցնել՝ փոխելով իրավական համակարգը։ Դա շատ մեծ մարտահրավեր է»։

 

Բաց հասարակության մասին 

 

Երբ սկսում ես պայքարը կոռուպցիայի դեմ, պետք է սկսել անցումն օլիգարխիկ տնտեսությունից շատ ավելի բաց հասարակություն։ Այժմ մարդիկ քաղաքականապես ավելի բաց են, քան երկու տարի առաջ։ Հայաստանում ստեղծվեց մի հասարակություն, երբ երիտասարդները սկսեցին երազել եւ ունենալ մեծ երազանքներ, որ իրենք կարող են ստարտափեր ունենալ, լինել հաջողակ: 

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Անորոշության մասին

 

Ես միշտ կարծել եմ, որ անորոշությունը ծնում է հնարավորություն։ Եթե չկա կանխատեսելիություն, սակայն դու ունես ճիշտ զգացողություն եւ ճիշտ ես կանխատեսել, ուրեմն դու շահած ես դուրս գալիս։ Եվ անորոշության միջավայրում Հայաստանի ապագայի ուղին զարգացումն է։ Հաջողության հասնելու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ջանասիրաբար աշխատել զարգացման ուղղությամբ եւ օգտագործել այդ հնարավորությունը, քանի որ քաղաքական եւ տնտեսական առումով մենք ոչ միայն չենք կարող շատ բան կանխատեսել, այլեւ մենք տեխնոլոգիական մեծ փոփոխության խաչմերուկում ենք, որը մարդիկ կոչում են չորրորդ արդյունաբերական հեղափոխություն։ 

 

Բնության մասին 

 

Մենք պետք է կանգնենք մեր ոտքերի վրա եւ հոգ տանենք մեր բնության մասին: Մենք արեւային էներգիայի ավելի արդյունավետ օգտագործման ճանապարհներ ենք փնտրում: Հպարտ եմ նշել, որ անցյալ տարվա մեր ջանքերի շնորհիվ պատրաստվում ենք 400 ՄԳՎ արեւային կայաններ կառուցել Հայաստանում։ Սա առաջին քայլն է, իսկ մենք կարող ենք անել ավելին: 

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հայաստանն արտադրում է 6 անգամ ավելի շատ ջուր, քան մենք օգտագործում ենք: Շատերն այս հարցում մեզ նախանձում են: Ջուրը շատ ավելի թանկ է, քան նավթը: Ապագայում ո՞վ է ավելի հզոր լինելու՝ մեկը, որը կունենա բնություն, մաքուր օդ, մաքուր ջուր, լեռներ, սնունդ եւ ապրելակե՞րպ, թե մե՞կը, որը նույնիսկ չի կարողանա օգտագործել մաքուր բնության հիմքը եւ չի կարողանա կանխատեսել ապագան: Մենք պետք է ներդրում կատարենք բնության, մաքուր ջրի, մաքուր սննդի ոլորտներում: Սա պետք է դառնա Հայաստանի այցեքարտը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին