Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 19-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:
Սա նշանակում է, որ ՀՀ ու ՉԺՀ քաղաքացիները ազատվում են մուտքի արտոնագրի (վիզա) պահանջից՝ երկրի տարածք մուտք գործելու ամսաթվից մինչեւ 90 օր ժամկետով, հաղորդում են արտաքին գործերի նախարարությունից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: