Երեւան: Մեդիամաքս: «Գազպրոմ Մեդիա» հոլդինգի մաս կազմող ТНТ հեռուստաալիքը գնել է Comedy Club Production ընկերության բաժնետոմսերի 75 %-ը:
Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Ինտերֆաքսը:
Comedy Club Production-ը ТНТ-ի հաղորդումների հիմնական մատակարարն է: ТНТ-ն գնել է Comedy Club Production-ի արտադրած բոլոր հաղորդումների արխիվը եւ երկարաժամկետ պայմանավորվածություն է ձեռք բերել նոր հաղորդումների պատրաստման մասին:
Comedy Club Production-ի հիմնադիր եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանն ասել է, որ ընկերությունն ու ТНТ-ն «դեռ երկար միասին կաշխատեն»:
Մեդիամաքս-ը հիշեցնում, որ 2011թ. օգոստոսին «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ
ТНТ-ն կարող է հայտարարել «Comedy Club», «Наша Russia», «Մահացու ուժ», «Дом-2», հաղորդումները եւ «Ունիվեր», «Интерны» սերիալները արտադրող Comedy Club Production ընկերության վերահսկիչ փաթեթը $250 մլն-ով ձեռք բերելու մասին:
2007-ին հիմնված Comedy Club Production-ը ТНТ-ի հիմնական գործընկերն է:
2010 թվականին այն կոնսոլիդացրել էր նաեւ «Ունիվեր» եւ «Интерны» սերիալները ներկայացնող 7 Art պրոդյուսերական ընկերության 74%-ը, որտեղ Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին ի սկզբանե պատկանում էր միայն 51%-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: