Արթուր Վանեցյանը կազատվի ԱԱԾ տնօրենի պաշտոնից - Mediamax.am

3804 դիտում

Արթուր Վանեցյանը կազատվի ԱԱԾ տնօրենի պաշտոնից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։

«Համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի։ Որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում եւ փոխադարձ համաձայնությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու վրա:

 

Արթուր Վանեցյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2018թ. մայիսի 10-ից: Սեպտեմբերի 22-ից նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին