Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների պաշտոնակատարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա արդյունքներով:
Հոկտեմբերի սկզբին պաշտոններից ազատվեցին ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ներկայացնող նախարարները, եւ հոկտեմբերի ընթացքում նշանակվեցին նոր նախարարներ: MaxMonitor համակարգը դադարել է հետեւել պաշտոնանկ նախարարներին եւ սկսել է հետեւել նորանշանակ նախարարների մասին հրապարակումներին նրանց նշանակման օրվանից ի վեր:
Հոկտեմբերի 16-ից կառավարության բոլոր անդամները համարվում են ժամանակավոր պաշտոնակատարներ:
130 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝
1. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյան ՝ 1542 հիշատակում:
2. ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյան ՝ 1443 հիշատակում:
3. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյան՝ 1369 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.
1. ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյան՝ 204 հիշատակում:
2. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան ՝ 188 հիշատակում:
3. ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյան ՝ 77 հիշատակում:
Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հոկտեմբերին:
Նախարար | Դրական | Չեզոք | Բացասական |
Զոհրաբ Մնացականյան | 353 | 82 | 0 |
Արտակ Զեյնալյան | 172 | 255 | 3 |
Արարատ Միրզոյան | 59 | 327 | 5 |
Դավիթ Տոնոյան | 218 | 70 | 2 |
Տիգրան Ավինյան | 92 | 164 | 15 |
Արսեն Թորոսյան | 110 | 92 | 59 |
Արայիկ Հարությունյան | 139 | 111 | 2 |
Արթուր Վանեցյան | 55 | 158 | 29 |
Ֆելիքս Ցոլակյան | 93 | 99 | 11 |
Հակոբ Արշակյան | 137 | 38 | 15 |
Վալերի Օսիպյան | 61 | 83 | 13 |
Սուրեն Պապիկյան | 100 | 41 | 0 |
Մհեր Գրիգորյան | 104 | 12 | 1 |
Մանե Թանդիլյան | 89 | 14 | 7 |
Գարեգին Բաղրամյան | 53 | 45 | 7 |
Լիլիթ Մակունց | 58 | 16 | 2 |
Տիգրան Խաչատրյան | 54 | 19 | 1 |
Գաբրիել Ղազարյան | 49 | 22 | 0 |
Ատոմ Ջանջուղազյան | 26 | 35 | 3 |
Մխիթար Հայրապետյան | 37 | 21 | 0 |
Գեղամ Գեւորգյան | 44 | 11 | 1 |
Էրիկ Գրիգորյան | 19 | 2 | 1 |
Ինչպես եւ նախորդող ամիսներին, հոկտեմբերին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցող նախարարը Արսեն Թորոսյանն է: Հրապարակումների մեծ մասը վերաբերում է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի շուրջ ծավալված իրադարձություններին:
Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: