Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արտերկրում բնակվող հայազգի երիտասարդներին կոչ է արել՝ անկախ նրանից, թե որ երկրում են ապրում, հպարտ լինել իրենց ինքնությամբ ու հայրենիքն ունենալ իրենց մտքում ու հոգում:
Այս մասին նախագահը նշել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ամառային մասնագիտական փորձառության եւ «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից ուսանողների հետ հանդիպմանը:
«Շատ կարեւոր է, որ այս երկրում ապրող ցանկացած հայ երիտասարդ հավատացած լինի, որ համակարգը արդար է, եւ իր համառ աշխատանքի, տաղանդի շնորհիվ կարող է հաջողության հասնել, եւ հաջողելով՝ ավելի լավն ու բարեկեցիկ դարձնել երկիրը»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: