Երեւան: Մեդիամաքս: Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երեւան-Սեւան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում եւ Սեւան-Երեւան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են:
Աշխատանքների բարձր որակի մասին են փաստում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները եւ տեխհսկիչների տված գնահատականները, ասվում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության հաղորդագրության մեջ:
Աշխատանքները մեկնարկել էին օգոստոսի 28-ին։ Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն դրանք ավարտվեցին հոկտեմբերի 10-ին:
Ճանապարհի երկկողմանի երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնվել է:
Ներկայում ընթանում են հիմնանորոգված հատվածների կահավորման աշխատանքները. տեղադրվում են նոր արգելափակոցներ, կատարվում են գծանշումներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: