Երեւան: Մեդիամաքս: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հունիսի 27-ի դրությամբ գույքագրված, քարտեզագրված եւ անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել են 1480-ը:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հայտնել են, որ փակման ենթակա են եւս 272 աղբանոց:
126 համայնք աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները պատվիրակել են 39 մասնավոր ընկերության, իսկ 97 համայնքում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելու համար տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել են շուրջ 8500 պայմանագիր:
Այսօրվա դրությամբ Հայաստանում առկա է 277 հիմնական աղբավայր եւ մինչեւ 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
Չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերում տուգանքներ կիրառելու օրենսդրական նախաձեռնության աշխատանքներն ավարտվել են՝ սեպտեմբերին այն կներկայացվի Ազգային ժողով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: