Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսի հրատարակած «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» եւ «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գրքերը մնում են «Բուկինիստ» գրախանութների ցանցի ոչ գեղարվեստական գրականության բեսթսելերների շարքում:
«Բուկինիստ»-ը Հայաստանի գրախանութային ամենամեծ ցանցն է:
Ոչ գեղարվեստական գրականության «Բուկինիստ»-ի բեսթսելերների շարքում միայն
Մեդիամաքսի հրատարակած երկու գրքերն են գրվել Հայաստանում, մնացածը թարգմանական են:
2024 թվականի հոկտեմբերի վերջին լույս տեսած «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը», որի հեղինակներն են Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը եւ Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանը, բեսթսելերների շարքում է նոյեմբերից առ այսօր:
Այս պահին վաճառվում է «Վանոն ու Վազգենը. երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի չորրորդ տպաքանակը:
2025թ. մարտի սկզբին լույս տեսած «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»», որի հեղինակը Արա Թադեւոսյանն է, եւս վաճառքի լավ ցուցանիշներ ունի:
Գրքերը կարող եք ձեռք բերել Մեդիամաքսի առցանց գրախանութում այս հղումներով.
https://premium.mediamax.am/am/books/ruben-vardanyan
https://premium.mediamax.am/am/books/vano_vazgen
Գրքերը կարող եք գնել նաեւ «Բուկինիստ», «Զանգակ», «Էպիգրաֆ» գրախանութների ցանցերում, ինչպես նաեւ այլ գրախանութներում:
















