Վարչապետը հանձնարարել է «բեռնաթափել դատարանները» - Mediamax.am

11206 դիտում

Վարչապետը հանձնարարել է «բեռնաթափել դատարանները»


Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը՝ տալով համապատասխան հանձնարարականներ:

«Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տեւողությանը, թեեւ պետք է արձանագրել, որ այն պայմանավորված է նաեւ օբյեկտիվ պատճառներով»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

Վարչապետի խոսքով՝ 2016թ. դատարաններում առկա է եղել 133 հազար քաղաքացիական գործ:

 

«Դատարանների նման գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության եւ մատչելիության տեսակետից»,- նկատել է կառավարության ղեկավարը:

 

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է վեր հանել առկա քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են գերակշիռ մասը, ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ դրանք այլ տարբերակով կամ արտադատական կարգով քննելու մեխանիզմի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում հարցը քննարկել շահագրգիռ մարմինների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին