Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջեւ այսօր ստորագրվել է համաձայնագիր` սահմանամերձ համայնքներում գործող ԱԻՆ հենակետերում առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու մասին:
Դա թույլ կտա տեղում գործող ուժեղացված փրկարարական ուժերին ավելի արագ եւ արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին:
«Սահմանամերձ համայնքներում բնակչության պաշտպանությունն ու պատրաստվածությունը յուրահատկություններ ունեցող ոլորտ է, եւ շատ կարեւոր է, որպեսզի բնակիչները պատրաստված լինեն տարատեսակ արտակարգ իրավիճակներին արձագանքելուն»,- ասել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախատեսվում է նաեւ վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքների մանկապարտեզների եւ դպրոցների մանկավարժական կազմի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: