Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է ընդունել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:
Հանձնաժողովը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը եռամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ սահմանամերձ գյուղերի տնտեսական եւ այլ խնդիրների լուծման նպատակով:
Առաջարկությունները, մասնավորապես, վերաբերում են՝
- Սահմանամերձ համայնքների դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցմանը,
- Հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմանը,
- Սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմանը,
- Դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգմանը,
- Սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: