Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրում է Երեւանում:
Այդ մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ 2rd.am կայքի համար մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:
«Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բնակվել Երեւանում եւ բնակավայրը փոխելու որեւէ մտադրություն չունի: Նա ԱՄՆ վերջին անգամ այցելել է 2014 թվականին, մի քանի օրով», - ասել է Վիկտոր Սողոմոնյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: