“System of a Down”-ը շուտով կարող է համերգ ունենալ Հայաստանում - Mediamax.am

3097 դիտում

“System of a Down”-ը շուտով կարող է համերգ ունենալ Հայաստանում


Սերժ Թանկըանը եւ Սերժ Սարգսյանը
Սերժ Թանկըանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հնարավոր է, որ մոտ ապագայում Հայաստանում կայանա հանրահայտ "System of a Down” խմբի համերգը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ՀՀ նախագահի հետ Թումո նորաբաց կենտրոնում կայացած զրույցի ընթացքում ասել է ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը:

 

Զրուցակիցները խոսել են երգչի ստեղծագործական եւ հասարակական գործունեության մասին: Ամերիկահայ ռոք երաժիշտը վստահեցրել է, որ շարունակելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր ջանքերը: 

 

Հանրապետության ղեկավարը Սերժ Թանկյանին մաղթել է ստեղծագործական հետագա հաջողություններ եւ շնորհակալություն հայտնել նրա հայանպաստ գործունեության համար:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Մեր ընտրանին