Սերժ Թանկյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով - Mediamax.am

2440 դիտում

Սերժ Թանկյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով


Տիգրան Սարգսյանը եւ Սերժ Թանգյանը
Տիգրան Սարգսյանը եւ Սերժ Թանգյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլո գրասենյակ

Սերժ Թանգյանը
Սերժ Թանգյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլո գրասենյակ

Սերժ Թանգյանը եւ Տիգրան Սարգսյանը
Սերժ Թանգյանը եւ Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար վարչապետ Տիգրան Սարգսյանը երգիչ ու երգահան Սերժ Թանկյանին պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, ողջունելով հյուրին՝ վարչապետը անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը եւ դրան համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբերի ու կատարողների մասնակցությանը:

 

Վարչապետը Սերժ Թանկյանին մաղթել է առողջություն, ուժ ու եռանդ բոլոր մտահղացումների իրականացման համար:

Մեր ընտրանին