Հայաստանում մարդահամարի անցկանումը կարժենա մոտ $ 2 մլն - Mediamax.am

4001 դիտում

Հայաստանում մարդահամարի անցկանումը կարժենա մոտ $‌ 2 մլն


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 785 մլն 484 հազար դրամ`2011 թ. մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման համար

Մեդիամաքս-ը նշում է, որ կառավարությունն այս տարվա մայիսին հաստատել էր մարդահամարի հարցաշարը, որը բաղկացած է 5 բաժիններից եւ ներառում է 49 հարց:

 

Ազգային վիճակագրական ծառայության /ԱՎԾ/ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանն տարեսկզբին ասել էր, որ ի տարբերություն 2001թ. անցկացված մարդահամարի` 2011թ. մարդահամարի ծրագրում ընդգրկվել են գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր եւ ավելացվել են հարցեր տնային տնտեսության բնակության պայմանների վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին