Մոսկվայում քննադատել են Ադրբեջանում ԵՄ դեսպանի հայտարարությունը - Mediamax.am

Մարտ 06, 2026
1111 դիտում

Մոսկվայում քննադատել են Ադրբեջանում ԵՄ դեսպանի հայտարարությունը


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ Դաշնության Ժողովի Դաշնային Խորհրդի նախագահի տեղակալ Կոնստանտին Կոսաչովը մեկնաբանել է Ադրբեջանում Եվրոպական միության դեսպանի հայտարարությունը եւ կասկած հայտնել Ռուսաստանում դեսպանատների շենքերին ԵՄ դրոշերի անհրաժեշտության վերաբերյալ:

«Մինչեւ ե՞րբ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում, որտեղ գործում են Եվրամիության երկրների ներկայացուցչությունները, դեսպանատների եւ հյուպատոսությունների շենքերի վրա, ազգային դրոշերի հետ մեկտեղ պետք է կախված կլինի ԵՄ դրոշը՝ Ռուսաստանի համար, ընդհանուր առմամբ, թշնամական կազմակերպության: Գուցե բավարար է, որ այն կախված լինի միայն Ռուսաստանում նրա ներկայացուցչության շենքի վրա», - հայտարարել է Կոսաչյովը:

 

Որպես Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության թշնամական դիրքորոշման օրինակ Կոսաչովը բերել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոյի հայտարարությունը.

 

«Եվրամիության սադրիչը անպատկառ կերպով միջամտում է ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկու պետության հարաբերություններին»:

 

Հունիսի 30-ին Ադրբեջանում Եվրոպական միության ներկայացուցչության ղեկավար Պետեր Միխալկոն հայտարարել էր.

 

«Խորապես մտահոգված եմ Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ բռնության, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրություններով»:




Մեր ընտրանին