Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել զինված խմբի երեք անդամ։
Նախարարությունում նշել են, որ համապատասխան բուժում ստանալուց հետո նրանք տեղափոխվել են Դատապարտյալների հիվանդանոց։
Երեկ նույն կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքով մեկ ոստիկան, որը բուժում է ստանում բաժանմունքում։
«Հուլիսի 29-ին Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Երեւանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել եւս 5 տուժած։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, այդ թվում՝ 3 ոստիկան, 2 լրագրող։
Ընդհանուր առմամբ, հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետեւանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, այդ թվում՝ 6 ոստիկան, 2 լրագրող, զինյալ խմբի 3 անդամ։ Վերակենդանացման բաժանմունքում է 5 անձ»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: