Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան կատարելիք այցի շրջանակում մայրաքաղաքի մի շարք հատվածերում դադարեցվելու է տրանսպորտային երթեւեկությունը:
Մասնավորապես, հունիսի 24-ին՝ ժամը 17:00-18:00-ը, կդադարեցվի երթեւեկությունը Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ – Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Բաղրամյան պողոտա – ՀՀ նախագահի նստավայր հատվածում:
Նույն օրը՝ ժամը 18:00-23-00-ը, տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն Հանրապետության հրապարակի մուտքերը՝
- Ամիրյան փողոցից՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից,
- Տիգրան Մեծի պողոտայից՝ Մելիք Ադամյան փողոց – Տ.Մեծի պողոտա խաչմերուկից,
- Նալբանդյան փողոցից՝ Մելիք Ադամյան փողոց – Նալբանդյան փողոց խաչմերուկից,
- Աբովյան փողոցից՝ Բուզանդի – Աբովյան փողոցների խաչմերուկից,
- Վ.Սարգսյան փողոցից՝ Շահումյան հրապարակից։
Ժամը 19:00-20:00-ը փակ կլինի ՀՀ նախագահի նստավայր - Մ.Բաղրամյան պողոտա - Ֆրանսիայի հրապարակ - Մ.Մաշտոցի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - Փարաքար համայնք երթուղին։
Հունիսի 25-ին՝ ժամը 08:00-09:00-ը, կփակվի Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ – Աթենքի փողոց – Բրազիլիայի հրապարակ – Ծիծեռնակաբերդի խճուղի - «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր երթուղին:
Ժամը 09:20-10:00-ը փակ կլինի «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր - Ծիծեռնակաբերդի խճուղի - Բրազիլիայի հրապարակ - Աթենքի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք – գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան հատվածը, իսկ ժամը 18:00-19:00-ը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան - գեներալ Ի.Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք - Ծովակալ Իսակովի պողոտա - «Հաղթանակ» կամուրջ - Մ.Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ երթուղին։
Տրանսպորտային միջոցների համար ժամը 19:30-20:00-ը փակ կլինի Հանրապետության հրապարակ – Վ.Սարգսյան փողոց – Շահումյան հրապարակ – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - Փարաքար համայնք հատվածը։
Հունիսի 25-ին՝ ժամը 09:00-21:00-ը, Հանրապետության հրապարակն ամբողջությամբ փակ կլինի: Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։
Հունիսի 26-ին՝ ժամը 16:00-17:00-ը, փակ կլինի Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի հատվածը:
Ժամը 17:15-18:30-ը տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Նորագավիթ - Արշակունյաց պողոտա - Աշխատանքի հրապարակ - Արշակունյաց պողոտա - Գր.Լուսավորչի փողոց - Արգիշտիի փողոց - «Հաղթանակ» կամուրջ - Ծովակալ Իսակովի պողոտա - Թաիրով համայնք - գեներալ Ի.Գասպարյանի փողոց - «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երթուղին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: