Ջոն Ստենմայերի տեսած Արարատը՝ National Geographic-ի համար - Mediamax.am

6612 դիտում

Ջոն Ստենմայերի տեսած Արարատը՝ National Geographic-ի համար


Լուսանկարը` John Stenmayer

Ջոն Ստենմայերը
Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Ստենմայերը
Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Ստենմայերը
Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Ստենմայերը
Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Ստենմայերը
Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Ստենմայերը
Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Ստենմայերը
Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ջոն Ստենմայերը
Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` John Stenmayer

Լուսանկարը` John Stenmayer


Մարտի 19-ին ՀԲԸՄ երեւանյան կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում National Geographic-ի ֆոտոլրագրող, World Press Photo եւ Ռոբերտ Կապայի անվան հեղինակավոր մրցանակների արժանացած  Ջոն Ստենմայերի (John Stanmeyer) հետ:

 

Լուսանկարիչը ներկայացրեց իր ֆոտոնախագծերի ստեղծման պատմությունն ու ընթացքը: Տանզանիա, Քենիա, Զամբիա, Ինդոնեզիա, Մալազիա, Եթովպիա, Հնդկաստան, Թուրքիա` սա այն երկրների ոչ ամբողջական ցանկն է, որտեղ Ստենմայերը կարողացել է կերտել իր «խոսուն» լուսանկարներից բաղկացած ֆոտոպատմությունները: Դրանց միջոցով լուսանկարիչը ներկայացնում է աշխարհում առկա տարաբնույթ խնդիրները` սկսած մահացու հիվանդություններից մինչեւ գլոբալ տաքացումը:

 

Դահլիճում տեղադրված մեծ էկրանի վրա Ստենմայերը ցուցադրում էր լուսանկարներն ու պատմում յուրաքանչյուր դիմանկարում պատկերված մարդու պատմությունը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես հումանիստ եմ, նրանք ինձ համար հերոսներ կամ զոհեր չեն` նրանք սովորական մարդ արարածներ են: Մենք բոլորս էլ որոշ պարագաներում հերոսի, կամ զոհի ենք վերածվում:  Մալարիայով հիվանդներին լուսանկարելից կանխարգելող հաբեր չէի ընդունում, մոծակներից պաշտպանող ցանց չէի կրում, որովհետեւ պիտի նրանց հետ հավասար պայմաններում լինեի, որ կարողանայի փոխանցել նրանց զգացածը», - ասել է Ջոն Ստենմայերը:

 

Մի քանի օրից լույս կտեսնի National Geographic ամսագրի նոր համարը, որում ներառվել է Ստենմայերի հեղինակած լուսանկարները` արված այժմյան Թուրքիայի մաս կազմող հայկական տարածքներում:

 

Անատոլիա, Անի, Վան, Սասուն եւ այլ գյուղեր ու քաղաքներ, որտեղ  Ստենմայերը հանդիպել է հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին` մարդկանց միջոցով ներկայացնելով հարյուրամյա պատմություն ունեցող ցավը: Ջոն Սալոպեկի հոդվածը, որի համար լուսանկարել է Ստենմայերը, արդեն հասանելի է առցանց:

Լուսանկարը` John Stenmayer

«Նրանց լուսանկարելիս նորից վերհիշում էի մորս պատմածները, նա ավստրիացի է` վերապրել է Հոլոքոսթը, նրա հորը կենդանի թաղել էին, հիշողություններն այնքան շատ են: Գնացել էի ձեր նախնիների մոտ, մտա տներ, որ գուցե ձեր նախահայրերին են պատկանել, նրանք ինձ ցույց տվեցին ձեր մշակույթը: Նման կերպով ինձ որեւէ տեղ չեն դիմավորել, մշակույթը չեն ներկայացրել: Այս ֆոտոպատմությունը լուսանկարելիս ինքս իմ առջեւ հարցեր դրեցի` ո՞վ եմ, ու՞ր եմ գնում: Ուզում եմ, որ ամսագրում տպագրված այս լուսանկարները երկխոսության հնարավորություն դառնան երկու պետությունների միջեւ, որովհետեւ երկխոսությունը կյանքի հիմնաքարերից մեկն է», - ասել է լուսանկարիչը:

 

Ջոն Ստենմայերը հիշեց, որ ֆոտոպատմությունը լուսանկարելու ողջ ընթացքում տարբեր քաղաքների բնակիչները նրան անդադար հարցնում էի, արդյո՞ք նա ազգությամբ հայ է ու եկել է ավերված հայկական եկեղեցիներում հարստություններ գտնելու:

Ջոն Ստենմայերը Ջոն Ստենմայերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հանդիպման ավարտին Ստենմայերը պատասխանեց ներկաների հարցերին, իսկ դահլիճում գտնվող լուսանկարիչներին հորդորեց որպես գործիք լայնորեն օգտագործել նաեւ բջջային հեռախոսը`«Հսկայական ուժ ունեք ձեր ձեռքերում, որ շփվեք ու ստեղծագործեք»: Ի դեպ, Ստենմայերի` iPhone-ով Իսրայելում արված լուսանկարն առաջին անգամ լուսանկարչության պատմության մեջ օգտագործվել է որպես National Geographic ամսագրի շապիկ: 

 

Լուսանկարիչը հույս հայտնեց, որ շուտով կրկին Երեւան կվերադառնա, քանի որ արդեն կարոտում է իր համար հարազատ դարձած բնակարանը, որ վարձակալում էր այցի ընթացքում:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին