Սուդանում կործանված օդանավի անձնակազմի անդամներից հինգը հայ են - Mediamax.am

7109 դիտում

Սուդանում կործանված օդանավի անձնակազմի անդամներից հինգը հայ են


Լուսանկարը` http://a.abcnews.go.com/


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Սուդանում այսօր կործանված ռուսական արտադրության «Ան-12» բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

 

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, կործանված ինքնաթիռի մասին մեկնաբանությամբ է հանդես եկել նաեւ Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչ Աթենի Ուեք Աթենին:

 

Նա նշել է, որ օդանավում եղել է 18 մարդ, որոնցից 3-ն են կենդանի մնացել:

 

«Հարավային Սուդանում կործանված «Ան-12» օդանավում եղել է 12 ուղեւոր, անձնակազմի վեց անդամ, այդ թվում՝ հինգ հայ եւ մեկ ռուս»,- ասել է Աթենի Ուեք Աթենին` հավելելով, որ բոլոր 12 ուղեւորները սուդանցի են եղել:

 

Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ կենդանի մնացածները եւս սուդանցի են:

 

Պաշտոնյան տեղեկացրել է, որ ինքնաթիռը պատկանել է սուդանական Allied Services Limited ընկերությանը: Ավելի վաղ լրատվամիջոցները շրջանառում էին օդանավի՝ հայկական ընկերությանը պատկանելու հնարավորությունը:

 

Օդանավի կործանման հետեւանքով շուրջ երկու տասնյակ մարդ է զոհվել նաեւ ցամաքում:

Փորձագետներն օդային աղետի հնարավոր պատճառ են համարում գերբեռնումը եւ տեխնիկական անսարքությունը: 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին