«Ոսկե ծիրանի» օրերին «Նաիրի» կինոթատրոնը կրկին կգործի - Mediamax.am

5394 դիտում

«Ոսկե ծիրանի» օրերին «Նաիրի» կինոթատրոնը կրկին կգործի


Հարություն Խաչատրյան
Հարություն Խաչատրյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեւանյան փակված «Նաիրի» կինոթատրոնը կրկին կգործի «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի օրերին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Նա ասել է, որ որոշումը կայացվել է կինոթատրոնի սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:  

 

«Փառատոնը զարգանում է, իսկ կինոթատրոնների քանակը` պակասում: Սա ողբերգական իրավիճակ է, սակայն ամեն ինչ կախված է փողից», - ասել է նա` նշելով, որ «Նաիրի» կինոթատրոնի մշտական վարձակալման համար անհրաժեշտ է ամսական 2-3 մլն դրամ վճարել:   

 

Հարություն Խաչատրյանի խոսքերով` փառատոնը իր կինոթատրոնն ունենալու կարիքն է զգում: Նա նշել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել Սպենդիարյանի անվան դպրոցը փառատոնի համար, սակայն էական ներդրումներ են հարկավոր դպրոցի տեխնիկական վերազինման համար:

Մեր ընտրանին