«Հույսի դեսպան» Իէն Գիլանը ճանաչվել է «Հայերի բարեկամ 2014» - Mediamax.am

exclusive
16251 դիտում

«Հույսի դեսպան» Իէն Գիլանը ճանաչվել է «Հայերի բարեկամ 2014»

Խաժակ Պարսամյանը, Իէն Գիլանը եւ Ռենդի Սապահ-Գուլյանը
Խաժակ Պարսամյանը, Իէն Գիլանը եւ Ռենդի Սապահ-Գուլյանը

Լուսանկարը` ՀՕՖ

Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը
Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը

Լուսանկարը` ՀՕՖ

Իէն Գիլանը եւ գործարար Ալեքս Եմենիջյանը
Իէն Գիլանը եւ գործարար Ալեքս Եմենիջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը
Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը

Լուսանկարը` ՀՕՖ

Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը
Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը

Լուսանկարը` ՀՕՖ

Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը
Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը

Լուսանկարը` ՀՕՖ

Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը
Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը

Լուսանկարը` ՀՕՖ

Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը
Նյու-Յորքում Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» կոչումը շնորհելու արարողությունը

Լուսանկարը` ՀՕՖ

Իէն Գիլանը

Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 2-ին Նյու-Յորքում Սբ. Վարդան Մայր տաճարի հանդիսությունների սրահում կայացել է Deep Purple խմբի վոկալիստ, լեգենդար ռոք երաժիշտ Իէն Գիլանին «Հայերի բարեկամ 2014» պատվավոր կոչումը շնորհելու արարողությունը:

Արարողությունը տեղի է ունեցել Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի շուրջ 500 անդամների ամենամյա հավաքի շրջանակներում: Արեւելյան թեմը «Հայերի բարեկամ» կոչումը շնորհում է այն մարդկանց, ովքեր զգալի ավանդ են ներդրել Հայաստանի ու հայերի հետ հարաբերությունների զարգացման գործում: 2013թ. այդ կոչմանն արժանացել էր Ֆլորիդայի նահանգապետ Ջեբ Բուշը:

Գիլանին պարգեւատրելու որոշումը պայմանավորված էր ոչ միայն Rock Aid Armenia ծրագրում նրա դերով, այլեւ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման մեջ նրա ներդրած մեծ ավանդով, որի պաշտոնական բացումը կայացել էր 2013թ. սեպտեմբերին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ Պարսամյանի, բարեգործներ Էդվարդ եւ Ժաննա Մարդիգյանների, ինչպես նաեւ Deep Purple-ի վոկալիստի մասնակցությամբ: 

Մինչ պարգեւատրման արարողության մեկնարկը ներկաներին ցուցադրվեցին հատվածներ Մեդիամաքս-ի «Pictures of Home» վավերագրական ֆիլմից, որը պատմում է Իէն Գիլանի եւ Հայաստանի հոգեւոր կապի մասին:

Ներկայացնելով Իէն Գիլանին` Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Տնօրենների խորհրդի նախագահ Ռենդի Սապահ-Գուլյանը հայտարարեց, որ «երաժշտությունը բարիք գործելու շատ մեծ հնարավորություն ունի, եւ Իէն Գիլանը լիովին օգտագործել է այդ հնարավորությունը»:

«Դժվար է բառերով փոխանցել Գյումրիի երաժշտական դպրոցի սաների աչքերի արտահայտությունը, որը ես տեսել եմ սեպտեմբերին. նրանք ի վերջո հնարավորություն ստացան զբաղվել երաժշտությամբ արժանապատիվ պայմաններում»,- ասել է Սապահ-Գուլյանը: 

Արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը Իէն Գիլանին անվանել է «հույսի դեսպան», որն օգտագործել է արվեստի ուժը հօգուտ հայ երեխաների:

Իր ելույթում Իէն Գիլանն ասել է, որ անչափ զգացված է եղել, երբ ստացել է արքեպիսկոպոս Պարսամյանի նամակը, որում Արեւելյան թեմի առաջնորդը նրան տեղեկացրել է «Հայերի բարեկամ» կոչումը շնորհելու որոշման մասին: Երգիչը պատմել է 1990 թվականին Սպիտակ կատարած իր այցելության մասին, որը, նրա խոսքերով, եղել է իր կյանքի ամենաուժեղ հուզական ապրումներից մեկը: Իէն Գիլանն ընդգծել է, որ նա եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին դպրոցի շինարարության ծրագրի իրականացման ընթացքում եղել են «ուշադրության կենտրոնում», սակայն հսկայական ծավալի աշխատանք են կատարել «բեմի հետեւում կանգնած» մարդիկ: Իէն Գիլանը հատկապես ընդգծել է Ջոն Դիին` 1989թ. Rock Aid Armenia ծրագրի նախաձեռնողին: Deep Purple-ի մենակատարը նշել է նաեւ Կանադայում գտնվող երաժշտական գործիքների խանութի տնօրեն Թիմ Իրվինգին, ով Գյումրիի դպրոցն ապահովել է բոլոր անհրաժեշտ գործիքներով:   

Աշխարհահռչակ երաժիշտն ասել է, որ վերջին տասնամյակում աշխարհը շատ է փոխվել: «Կար ժամանակ, երբ Լեհաստանում եւ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում մարդկանց բանտ էին նստեցնում այն բանի համար, որ նրանք լսում էին Deep Purple: Ես այդ մասին խոսել եմ նաեւ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ, երբ նա Ռուսաստանի նախագահն էր: Այսօր երաժշտության շնորհիվ մենք կարող ենք մեր ավանդը ներդնել ինչ-որ խնդիրների լուծման մեջ»,- նկատել է երաժիշտը:

«Այդ ֆանտաստիկ «ճանապարհորդությունն» ավարտվեց անցյալ տարվա սեպտեմբերին, երբ մենք բացեցինք Գյումրիի դպրոցը: Բայց ես հավատում եմ, որ մեզ սպասվում են նոր «ճանապարհորդություններ»»,- եզրափակել է Իէն Գիլանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին