Led Zeppelin-ի, The Who-ի եւ մեծ թենիսի հետքը Rock Aid Armenia-ում - Mediamax.am

exclusive
8517 դիտում

Led Zeppelin-ի, The Who-ի եւ մեծ թենիսի հետքը Rock Aid Armenia-ում


Լուսանկարը` Tony Mottram/Rock Aid Armenia

Լուսանկարը` Tony Mottram/Rock Aid Armenia

Ջոն Մաքինրոյը, Ջոն Դին եւ Փեթ Քեշը
Ջոն Մաքինրոյը, Ջոն Դին եւ Փեթ Քեշը

Լուսանկարը` Tony Mottram/Rock Aid Armenia

Ռոջեր Դոլթրի
Ռոջեր Դոլթրի

Լուսանկարը` Tony Mottram/Rock Aid Armenia


1989 թվականի ամռանը Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվեց Deep Purple խմբի Smoke on the water հիթի «աստղային» տարբերակը՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Rock Aid Armenia-ի 30-ամյակին նվիրված հատուկ նախագիծը բացահայտում է ծրագրի մանրամասները: 

 

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Բրիտանական Խորհրդի գրասենյակի աջակցությամբ:

 

 

***

 

Rock Aid Armenia-ի աստղային կազմում հանդես եկան Queen, Pink Floyd, Deep Purple, Black Sabbath, Rush, Yes, Iron Maiden, ELP, Free խմբի անդամները: Led Zeppelin-ի շատ երկրպագուներ չեն դադարում հարցնել, թե ինչու նախագծում իրենց սիրելի խմբից ոչ ոք չկար: 

 

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին Մեդիամաքսին պատմել է, որ իրականում Led Zeppelin-ի բաս-կիթառահար Ջոն Փոլ Ջոնսը պետք է լիներ ձայնագրության երաժշտական պրոդյուսերը:

 

Խոսքը տանք Ջոն Դիին.

 

«Բրայըն Ինոյից խորհուրդ խնդրեցի, թե ով կարող է հանդես գալ երաժշտական պրոդյուսերի դերում: Նա առաջարկեց Led Zeppelin-ի Ջոն Փոլ Ջոնսին: Բրայընը հանդիպում կազմակերպեց Ջոն Փոլ Ջոնսի հետ: Ընդհանուր առմամբ, նրա հետ հանդիպեցի 3 անգամ՝ քննարկելու ձայնագրության հետ կապված հարցեր»:

 

Ջոնը պատմում է, որ 1989-ին ստիպված էին փոխել նախապես ամրագրված ձայնագրությունների օրերը, քանի որ նկարահանող խմբին հարմար չէին այդ ժամկետները: Այդ պատճառով մի քանի երաժիշտ չկարողացավ մասնակցել նախագծին ու նրանց թվում էր Ջոն Փոլ Ջոնսը:

 

Սակայն Rock Aid Armenia-ն իր վրա կրում է Led Zeppelin-ի «հետքը»: Նախագծի շրջանակում ձայնագրվել է ոչ միայն Deep Purple-ի Smoke on the Water-ը, այլեւ Led Zeppelin-ի Rock'n'Roll-ը: 

 

Ռոջեր Դոլթրի Ռոջեր Դոլթրի

Լուսանկարը` Tony Mottram/Rock Aid Armenia

 

Ընդ որում, այն կատարվել է յուրահատուկ կազմով. լեգենդար The Who խմբի երգիչ Ռոջեր Դոլթրին, Iron Maiden խմբի բաս-կիթառահար Սթիվ Հարիսը եւ թմբկահար Նիքո ՄքԲրեյնը, իսկ կիթառահարներն էին մեծ թենիսի աստղեր Պետ Քեշը եւ Ջոն Մաքինրոյը:

 

Կրկին խոսքը տանք Ջոն Դիին.

 

«Երբ մեր ձայնագրած Smoke on the Water-ը Մեծ Բրիտանիայում տեղ գրավեց լավագույն 40 հիթերի ցանկում, ցանկացա շարունակել նախագիծը եւ անել Led Zeppelin-ի Rock‘n’Roll-ի ռեմիքսը: Խոսեցի The Who խմբից Ռոջեր Դոլթրիի հետ եւ նա համաձայնեց: 

 

Հետո ինձ հաջողվեց ներգրավել Iron Maiden-ից Նիքո ՄքԲրեյնին եւ Սթիվ Հարիսին:

 

Այնուհետեւ Իէն Գիլանը մի հիանալի գաղափար տվեց՝ առաջարկելով, որ թենիսիստներ Ջոն Մաքինրոյը եւ Փեթ Քեշը ձայնագրության ժամանակ կիթառ նվագեն: 

 

Ջոն Մաքինրոյը, Ջոն Դին եւ Փեթ Քեշը Ջոն Մաքինրոյը, Ջոն Դին եւ Փեթ Քեշը

Լուսանկարը` Tony Mottram/Rock Aid Armenia

 

Իէնը ինձ ծանոթացրեց Փեթի հետ: Ես էլ զբաղվում էի ձայնագրության պրոդյուսինգով, շատ ուրախ էր անցնում: Մենք մեծ լուսաբանում եւ կենդանի համերգ ունեցանք Limelight ակումբում: 

 

 

Rock Aid Armenia: Roger Daltrey and The Full Metal Rackets անունը կրող ձայնագրությունը հասանելի է iTunes-ում, կարող եք գնել այն: 

 

Լուսանկարը` Tony Mottram/Rock Aid Armenia

 

Այս ամենի մեջ հաճելին այն է, որ մինչ օրս Փեթ Քեշն իմ ամենամտերիմ ընկերներից մեկն է»:

 

Rock Aid Armenia-ի Rock‘n’Roll-ը ձայնագրվեց Լոնդոնի Sarm Studios-ում: 2010 թվականին Rock Aid Armenia-ն վերադարձավ Sarm Studios՝ այստեղ Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Ջոն Լորդը ձայնագրեցին Out of My Mind երգը: Հարվածային գործիքներ, ինչպես եւ 1989 թվականին, նվագեց Նիքո Մքբրեյնը:

 

 

Կարդացեք նաեւ. 

 

Իէն Գիլանը, Ջոն Դին եւ «որբերի դասարանը» Սպիտակում

 

Wembley-ի հորինված համերգը եւ հանդիպումը Ստաս Նամինի հետ

 

Ինչպես Ռոջեր Թեյլորը դարձավ Rock Aid Armenia-ի թմբկահարը

 

Դէվիդ Գիլմորն օգնեց ձեւավորել Rock Aid Armenia-ի աստղաբույլը

 

«Կոմսոմոլկայի» 1989-ի անդրադարձը Rock Aid Armenia-ին

 

***

 

2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին: Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա):

 

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն էր: Միջոցառման գործընկերը Koor գինին էր:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին