Ինչպես Ռոջեր Թեյլորը դարձավ Rock Aid Armenia-ի թմբկահարը - Mediamax.am

exclusive
5617 դիտում

Ինչպես Ռոջեր Թեյլորը դարձավ Rock Aid Armenia-ի թմբկահարը


Ռոջեր Թեյլորը՝ Metropolis Studios-ում
Ռոջեր Թեյլորը՝ Metropolis Studios-ում

Լուսանկարը` Michael Putland/Rock Aid Armenia


1989 թվականի ամռանը Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվեց Deep Purple խմբի «Smoke on the water» հիթի «աստղային» տարբերակը՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով: Rock Aid Armenia-ի 30-ամյակին նվիրված հատուկ նախագիծը բացահայտում է ծրագրի մանրամասները: 

 

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Բրիտանական Խորհրդի գրասենյակի աջակցությամբ:

 

 

Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին Մեդիամաքսին պատմել է, որ «Smoke on the water»-ի ձայնագրության ժամանակ հարվածային գործիքներ պետք է նվագեր Rush խմբի անդամ Նիլ Փըրթը: 

 

«Նա մեծ անհամբերությամբ սպասում էր ձայնագրության մեկնարկին: Ցավոք, քանի որ ստիպված եղանք փոխել առաջին ձայնագրության՝ նախապես հաստատված օրը, Նիլը չկարողացավ մասնակցել: 

 

Queen խմբից Ռոջեր Թեյլորը համաձայնեց փոխարինել Նիլին:

 

Շատ հիասթափված էի, որ Նիլը չի կարող մասնակցել, բայց հենց Ռոջերը սկսեց նվագել, նա եւ Քրիս Սքույաերը հարվածային գործիքների ու բաս-կիթառի այնպիսի «գրուվ» (groove) արեցին, որը գերազանցեց բոլոր սպասելիքներս: Ռոջերը եւ Քրիսը հիանալի էին աշխատում միասին», - հիշում է Ջոն Դին:

 

Այս տեսանյութը հաստատում է Ջոնի խոսքերը.

 

 

Կարդացեք նաեւ. 

 

«Կոմսոմոլկայի» 1989-ի անդրադարձը Rock Aid Armenia-ին

 

Դէվիդ Գիլմորն օգնեց ձեւավորել Rock Aid Armenia-ի աստղաբույլը

 

***

 

2019 թվականի հունիսի 5-ին Երեւանում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո` նվիրված Rock Aid Armenia-ի 30-ամյակին: Երեկոյին մասնակցելու նպատակով Երեւան էին ժամանել ռոքի լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, ինչպես նաեւ Rock Aid Armenia նախագծի հեղինակ Ջոն Դին: Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն էին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա):

 

Rock Aid Armenia ծրագրի 30-ամյակի եւ ռոք աստղերի այցի գլխավոր հովանավորը IDBank-ն էր: Միջոցառման գործընկերը Koor գինին էր:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին