Ստոլտենբերգը կոչ է արել Ադրբեջանին եւ Հայաստանին հաստատել կայուն խաղաղություն - Mediamax.am

1648 դիտում

Ստոլտենբերգը կոչ է արել Ադրբեջանին եւ Հայաստանին հաստատել կայուն խաղաղություն


Լուսանկարը` https://absatz.media/


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել հաստատել կայուն խաղաղություն։

«Հաճելի է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Բաքվում: Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, անհամբեր սպասում եմ այս գործընկերության հետագա ամրապնդմանը:

 

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարեւոր են անվտանգության համար ավելի լայն իմաստով: Կոչ եմ անում Ադրբեջանին եւ Հայաստանին օգտվել հարատեւ խաղաղություն հաստատելու հնարավորությունից»,- ասել է նա:

 

Ադրբեջան կատարած այցից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի Վրաստան եւ Հայաստան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին