ԱԽ քարտուղար․ Խաղաղության խաչմերուկը կարող է կապել Ծոցերը, Սեւ եւ Կասպից ծովերը - Mediamax.am

3238 դիտում

ԱԽ քարտուղար․ Խաղաղության խաչմերուկը կարող է կապել Ծոցերը, Սեւ եւ Կասպից ծովերը


Լուսանկարը` ԱԽ գրասենյակ (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ «Խաղաղության խաչմերուկը մեծ ներուժ ունի Ծոցերը, Սեւ եւ Կասպից ծովերն արդյունավետորեն իրար կապելու տեսանկյունից»:

«Հայաստանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում ներառական տարածաշրջանային եւ միջսահմանային կապերի խթանմամբ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է Հայաստանի եւ հարեւան երկրների միջեւ հաղորդակցության զարգացմանը։ Այն հսկայական տնտեսական, սոցիալական եւ քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին:

 

Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, եւ մենք հաստատակամորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին ու շահագրգռված Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»,- Երեւանում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին ասել է ԱԽ քարտուղարը:

 

Նա նշել է, որ, չնայած բոլոր դժվարություններին, որոնց Հայաստանն այսօր բախվում է, «ՀՀ-ն պատրաստ է աշխատել միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջան խաղաղություն եւ զարգացում բերելու համար»։

 

«Հայաստանը ցույց է տվել իր միջազգային գործընկերներին, որ դիվերսիֆիկացնում է իր արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը։ Այս համատեքստում Հայաստանը կարեւորում է գործընկերությունն արեւմտյան եւ ասիական երկրների հետ»,- ասել է Գրիգորյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին