Իրանի ՊՆ ղեկավարի կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի լինի - Mediamax.am

3044 դիտում

Իրանի ՊՆ ղեկավարի կարծիքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի լինի


Մոհամադ Ռեզա Աշտիանին
Մոհամադ Ռեզա Աշտիանին

Լուսանկարը` REUTERS


Երեւան։ Մեդիամաքս։ Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական առճակատում չի լինի։

ՏԱՍՍ-ը վկայակոչում է Tasnim գործակալությունը, որը մեջբերում է Իրանի պաշտպանության նախարարի խոսքերը.

 

«Հավատում ենք, որ Կովկասում պատերազմ չի լինի եւ հստակ արտահայտել ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այս հարցում։ Մենք չենք ընդունում պետությունների միջեւ սահմանների փոփոխությունը, բայց կարծում ենք, որ մոտ ապագայում տարածաշրջանում որեւէ լուրջ բան տեղի չի ունենա»։

 

Ավելի վաղ այս շաբաթ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին ասել էր, որ Ադրբեջանի իշխանությունները մտադիր չեն հարձակվել Հայաստանի վրա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին