Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին - Mediamax.am

779 դիտում

Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային զարգացումները:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նրանք, մասնավորապես, քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման եւ կազմակերպման հեռանկարները, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին