Փաշինյան. «Ադրբեջանը խաղաղության պայմանագրով տարածքային պահանջներ է ներկայացնում» - Mediamax.am

3115 դիտում

Փաշինյան. «Ադրբեջանը խաղաղության պայմանագրով տարածքային պահանջներ է ներկայացնում»


Լուսանկարը` Photolure


Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանը 2-3 օր առաջ ստացել է խաղաղության պայմանագրի Ադրբեջանի պատասխանը:

«Մենք փաստաթղթում որոշակի առաջընթաց տեսնում ենք, սակայն որքան առաջ ենք գնում, այնքան առաջ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ:

 

Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման պայմանագրի միջոցով ՀՀ-ին տարածքային պահանջներ ներկայացնել, ինչը մեզ համար կարմիր գիծ է:

 

Մենք տեսնում ենք, որ այդ տեքստի առաջարկներում Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն, էթնիկ զտում իրականացնելու մանդատ ձեռք բերել Հայաստանի ստորագրությամբ, դա եւս, բնականաբար, կարմիր գիծ է մեզ համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը հետապնդում է նաեւ նպատակ, որպեսզի ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չլինի:

 

«Մենք ունենք, օրինակ, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որը չի կատարվում: Հետեւաբար սա ավելի է ընդգծում Հայաստանի զգայունությունը․ որեւէ փաստաթուղթ, որը կստորագրվի, պետք է ունենա իրականացման երաշխիքներ, ցանկալի է՝ միջազգային»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին