«Պատրաստ ենք խորհրդակցությունների Բաքու-Թբիլիսի-Երեւան ձեւաչափով» - Mediamax.am

3752 դիտում

«Պատրաստ ենք խորհրդակցությունների Բաքու-Թբիլիսի-Երեւան ձեւաչափով»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է եռակողմ խորհրդակցություններ անցկացնել Բաքու-Թբիլիսի-Երեւան ձեւաչափով:

Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

 

«Այսօր մտքերի փոխանակում է տեղի ունեցել (Վրաստանի վարչապետի հետ)՝ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ խորհրդակցությունների վերաբերյալ։ Եթե Հայաստանը համաձայնի, ուրեմն մենք նույնպես պատրաստ ենք դրան»,- ասել է Իլհամ Ալիեւը:

 

Նա նշել է, որ «եթե փաստաթուղթը ստորագրվի, ապա տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի եւ համագործակցության տարածք կհայտնվի»։

 

«Մենք հայկական կողմին արդեն ծանոթացրել ենք հակամարտության կարգավորման հինգ հիմնական սկզբունքին, հուսով ենք, որ Հայաստանը կսկսի բանակցությունները եւ կստորագրի խաղաղության համաձայնագիրը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին