Միրզոյան. «Ադրբեջանը մեզ է փոխանցել խաղաղության պայմանագրի տարրերը» - Mediamax.am

4425 դիտում

Միրզոյան. «Ադրբեջանը մեզ է փոխանցել խաղաղության պայմանագրի տարրերը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տարրերը՝ հիմնված հինգ սկզբունքների վրա:

«Մարտի սկզբներին Ադրբեջանի փոխանցած 5 կետանոց առաջարկներում  անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն արտահայտում ամբողջական օրակարգը:

 

Այս անգամ ադրբեջանական կողմի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Կան բաներ, որ դեռ վերլուծում ենք, կարձագանքենք, բաներ կլինեն, որ կրկին մեզ համար ընդունելի կլինեն, կլինեն նաեւ անընդունելիները, կլինեն նաեւ մեր առաջարկները: Նորմալ բանակցային գործընթացը կշարունակվի»,- Ազգային Ժողովում ասել է Արարատ Միրզոյանը:

 

Նա նշել է, որ գաղափար կա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ, այդ մասին քննարկումներ են ընթացում:

 

«Մենք մի դիրքորոշում ունենք, Ադրբեջանը՝ մեկ այլ: Երբ կհանգենք ընդհանուր փոխադարձ դիրքորոշման, կտեղեկացնենք»,- ասել է ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին