Ադրբեջանի մամուլի խորհուրդ. «Ռուսաստանն անտեսում է խոսքի ազատությունը» - Mediamax.am

2049 դիտում

Ադրբեջանի մամուլի խորհուրդ. «Ռուսաստանն անտեսում է խոսքի ազատությունը»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի մամուլի խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել՝ կապված Ռուսաստանում մի շարք ադրբեջանական լրատվական կայքերի արգելափակման հետ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

 

«Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելափակված են ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների կայքերը։ Պատճառն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում նրանց ունեցած օբյեկտիվ դիրքորոշումը չի բավարարում Ռուսաստանին։ Haqqin.az եւ Minval.az կայքերից հետո Ռուսաստանի Դաշնության տարածքում արգելափակվել է նաեւ Oxu.az կայքը»։

 

Հայտարարության մեջ նշվում է, որ «Ռուսաստանն ակնհայտորեն անտեսում է խոսքի եւ արտահայտվելու ազատությունը, բազմակարծությունը»։

 

«Ռուսաստանի այս մոտեցումը ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ անհարգալից է երկու երկրների հարաբերությունների, ռուս եւ ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության եւ համագործակցության պատմականորեն հաստատված ավանդույթների, տեղեկատվության փոխանակման գործընթացի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին