Փաշինյանն արձագանքել է Ալիեւի՝ նարկոթրաֆիկի մասին մեղադրանքներին - Mediamax.am

3005 դիտում

Փաշինյանն արձագանքել է Ալիեւի՝ նարկոթրաֆիկի մասին մեղադրանքներին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանի եւ Իրանի իրավապահ մարմինները շատ սերտորեն եւ արդյունավետորեն համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»:

Այս մասին նա ասել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե «Հայաստանի եւ Իրանի կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառություն է կազմակերպվում»:

«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ եւ շատ արդյունավետ պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:

Կարող եմ ներկայացնել նաեւ թվեր, որոնք ցույց են տալիս, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով կալանավորումների եւ առգրավված թմրանյութերի քանակն աճել է երեք, չորս եւ նույնիսկ ավելի անգամ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին