Ալիեւն ասել է, որ «Հայաստանը չի կարող անկախ պետություն համարվել» - Mediamax.am

7554 դիտում

Ալիեւն ասել է, որ «Հայաստանը չի կարող անկախ պետություն համարվել»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ այդ երկիրը ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը»:

«Այսօր Հայաստանը բացահայտորեն ընդունում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը, պահպանել իր սահմանները եւ ի վիճակի չէ ապրել իր հաշվին: Նման իրավիճակում անկախության մասին խոսք լինել չի կարող: Հայաստանին անկախ երկիր անվանելը բոլորովին անհիմն է. նրա մոտ բացակայում է անկախ երկրին բնորոշ հատկանիշների ճնշող մեծամասնությունը», - ասել է Ալիեւը:

 

Նա նշել է, որ «2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց Հայաստանի մասին բոլոր առասպելները»:

 

Իլհամ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի ավարտը ողջամիտ քայլ էր:

 

«Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի շրջանների ազատագրման հարցում: Այս տարածաշրջանների կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Ձմեռն էլ մոտենում էր», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին