Էրդողանը մտադիր է «նոր դարաշրջան» սկսել տարածաշրջանում եւ աշխարհում - Mediamax.am

5801 դիտում

Էրդողանը մտադիր է «նոր դարաշրջան» սկսել տարածաշրջանում եւ աշխարհում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է 2023 թվականին տարածաշրջանում եւ աշխարհում «նոր դարաշրջան» սկսելու իր մտադրության մասին: 2023 թվականին նշվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը:

Այսօր՝ Թուրքիայի Հանրապետության 97-ամյակի կապակցությամբ ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում Էրդողանն ասել է, որ Թուրքիան հետ է մղում «գրոհների ալիքները» մեկը մյուսի հետեւից:

 

«Մեր երկիրը շարունակելու է գործել իր տեսլականին եւ իր օրակարգին համապատասխան՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում եւ ինչ է անում», - շեշտել է Թուրքիայի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին