Reuters. Տարեսկզբից թուրքական զենքի վաճառքն Ադրբեջանին աճել է 6 անգամ - Mediamax.am

2667 դիտում

Reuters. Տարեսկզբից թուրքական զենքի վաճառքն Ադրբեջանին աճել է 6 անգամ


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի ռազմական արտադրանքի արտահանումը Ադրբեջան տարեսկզբից աճել է 6 անգամ՝ նախորդ տարվա 20 միլիոն դոլարից հասնելով 123 միլիոն դոլարի:

Սյս մասին այսօր գրել է Reuters-ը` հղում անելով Թուրքիայի արտահանողների ասոցիացիայի տվյալներին:

 

Անօդաչու թռչող սարքերի եւ այլ ռազմական տեխնիկայի վաճառքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողություններին նախորդող մեկ ամսում աճել է մինչեւ 77 միլիոն դոլար:

 

Մատակարարումների մեծ մասը տեղի է ունեցել հուլիսից հետո, երբ անցկացվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները:

 

Սեպտեմբերին Ադրբեջանը հայտնվել է թուրքական զենքի գնորդների ցուցակի առաջին տողում՝ առաջ անցնելով Օմանից եւ ԱՄՆ-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին