Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի նաեւ Էրդողանին - Mediamax.am

1932 դիտում

Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի նաեւ Էրդողանին


Լուսանկարը` https://atlanticsentinel.com/


Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի այցը Անկարա:

Նախորդ շաբաթ դաշինքի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նախատեսված են գլխավոր քարտուղարի հանդիպումները Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 

Այսօր ՆԱՏՕ-ն տեղեկացրել է, որ Յենս Ստոլտենբերգը կհանդիպի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:

 

Ստոլտենբերգ-Չավուշօղլու հանդիպումից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս:

 

Վաղը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնելու է Հունաստան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին