Չավուշօղլու. Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին մարտի դաշտում - Mediamax.am

2064 դիտում

Չավուշօղլու. Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին մարտի դաշտում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում:

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, այդ մասին այսօր ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլու՝ այցելելով Անկարայում Ադրբեջանի դեսպանություն: Նա ասել է, որ եկել է ի նշան համերաշխության Ադրբեջանի ժողովրդի հետ, որն «արդար պայքար է մղում երկրի տարածքային ամբողջականության համար»:

 

Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ հակամարտության կարգավորման միակ տարբերակը «Հայաստանի Զինված ուժերի դուրս բերումն է Ադրբեջանի տարածքից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին