ՀՀ ԱԳՆ. Բաքուն հող է պատրաստում Հայաստանի դեմ ագրեսիայի համար - Mediamax.am

3224 դիտում

ՀՀ ԱԳՆ. Բաքուն հող է պատրաստում Հայաստանի դեմ ագրեսիայի համար


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳՆ-ն այսօր «բացարձակ սուտ» է որակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանի Վարդենիսի շրջանի տարածքից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:

«Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է եւ նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ: Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հետագա ապակայունացման Ադրբեջանի փորձերը, որոնց հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին