Փաշինյան․«Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ» - Mediamax.am

2934 դիտում

Փաշինյան․«Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ»


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը կառուցողական էր։

 

«Հայտարարությունը համապատասխանում էր մեր՝ բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու պատկերացումներին։ Բանակցային գործընթացում մենք ունենք սկզբունքներ, բայց դրանք նախապայման չենք համարում: Նախապայման ունի Ադրբեջանը, որն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես Ադրբեջանի կազմում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում։

 

«Հուլիսյան մարտերը փոխեցին հետեւյալ տրամաբանությունը՝ մենք ասում էինք, որ Հայաստանի եւ Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ 24 ժամվա ընթացքում իրենք ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը։ Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք՝ ճիշտ»,- ասել է վարչապետը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին