Վիրահայերը կհանդիպեն «Պետական լեզվի մասին» օրինագծի հեղինակներին - Mediamax.am

exclusive
5130 դիտում

Վիրահայերը կհանդիպեն «Պետական լեզվի մասին» օրինագծի հեղինակներին


Դավիթ Ուսուպաշվիլին
Դավիթ Ուսուպաշվիլին

Լուսանկարը` http://agenda.ge


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի հատուկ թղթակիցը, փետրվարի 9-ին խորհրդարանի թբիլիսյան շենքում կայացած հանդիպման մեկնարկին Դավիթ Ուսուպաշվիլին ասել է, որ քաղաքացիական հասարակության հայ ներկայացուցիչները «հյուրեր չեն, քանի որ նրանք Վրաստանի քաղաքացիներ են»:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինքնակառավարման եւ աշխատանքային միգրացիային վերաբերող հարցեր:

 

Անդրադարձ է կատարվել նաեւ երկքաղաքացիության հարցին. ավելի վաղ հաղորդվել էր, որ ջավախահայերը որոշակի խնդիրներ ունեն այդ հարցի հետ կապված:

 

Դավիթ Ուսուպաշվիլին նաեւ խոստացել է առանձին հանդիպում կազմակերպել  «Պետական լեզվի մասին» օրինագծի հեղինակների հետ՝ առկա հարցերը քննարկելու համար: 

 

Վրաստանի խորհրդարանի նախագահը պետք է պաշտոնական այցով Հայաստան ժամաներ փետրվարի 1-ին, սակայն նրա հիվանդության պատճառով այցը հետաձգվեց մինչ փետրվարի կեսը:

 

Կարդացեք Վրաստանի խորհրդարանի նախագահի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին