ԲՀԿ անդամը Եվրոպան «անբարոյական» է անվանել - Mediamax.am

3943 դիտում

ԲՀԿ անդամը Եվրոպան «անբարոյական» է անվանել


“Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը
“Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: "Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր կարծիք է հայտնել, որ Եվրոպան, համասեռամոլների ամուսնություններ թույլ տալով, անբարոյական արժեքներ է քարոզում:

Այս մեջբերմամբ Բոստանջյանը հակադարձվել է իր հետ միասին ասուլիսին մասնակցող՝ Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի այն դիտարկմանը, որ Հայաստանի ապագան Եվրամիության կազմում է:

 

Ասուլիսը վերաճել է բուռն բանավեճի, որին միացել են լրագրողները, նրնացից շատերը՝ եւս քննադատելով եվրոպական արժեքները:

 

«Եթե դուք այսքան երիտասարդ եք ու նման կարծիքի եք, ուրեմն դուք այս ռեժիմի արժանի պտուղներ եք ու դժգոգելու տեղ չունեք»,- ասել է լրագրողներին ԿԲ նախկին նախագահը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին