Միխայիլ Սահակաշվիլին կմասնակցի ՀՀ նախագահի երդման արարողությանը - Mediamax.am

4408 դիտում

Միխայիլ Սահակաշվիլին կմասնակցի ՀՀ նախագահի երդման արարողությանը


Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին

Լուսանկարը` www.1tvnet.ru


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է Երեւանում ապրիլի 9-ին մասնակցել իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի երդման արարողությանը:

Այդ մասին Վրաստանի նախագահը հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

 

Միխայիլ Սահակաշվիլին հերթական անգամ դեմ է արտահայտվել վրացական երկաթգծի աբխազական հատվածի վերականգնմանը: «Երկաթուղու բացումը այնպիսի հարված կլինի Վրաստանի եւ Ադրբեջանի շահերին, որ այդ մասին նույնիսկ խոսել պետք չէ, էլ ուր մնաց ծրագրեր կազմել», - ասել է Վրաստանի նախագահը:

 

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Վրաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ:

 

«Տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման նպատակով Հայաստանի համար մենք բացել ենք Լարսի ավտոճանապարհը, ինչպես նաեւ աշխատում էինք Լազիկա նոր նավահանգստի կառուցման վրա, որը կեռապատկեր տրանսպորտային փոխադրումները, այդ թվում` Հայաստանի համար», - ասել է Սահակաշվիլին:

 

Նա ասել է, որ Իլհամ Ալիեւի նախագահությունը Ադրբեջանում «Վրաստանի երկարաժամկետ զարգացման երաշխիքն է»:

 

Վրաստանի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանին եվրոպականից երեք անգամ ավելի ցածր գնով գազ է տրամադրում: «Դա կենսականորեն կարեւոր է Վրաստանի համար, եւ մեզ համար Ադրբեջանի քաղաքականության հնարավոր փոփոխությունը աղետալի կլինի», - նշել է Սահակաշվիլին:

 

«Ադրբեջանն այսօր վստահ կառուցում է իր պետականությունը եւ ամուր կանգնած է ոտքերի վրա, եւ որքան երկար այնտեղ ղեկավարի Իլհամ Ալիեւը, այնքան ավելի վստահ իրեն կզգա Վրաստանը», - ասել է Միխայիլ Սահակաշվիլին:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին