Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին` Սաֆարովին ներելու որոշումն անվանելով “անընդունելի” - Mediamax.am

5618 դիտում

Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին` Սաֆարովին ներելու որոշումն անվանելով “անընդունելի”


Լուսանկարը`


Հունգարիան բողոք է հայտնել Ադրբեջանին, կտրականապես դեմ հանդես գալով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման դեմ:

Այդ մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Հունգարիայի ԱԳ նախարարի տեղակալն Ադրբեջանի դեսպանին ասել է, որ Բուդապեշտը Սաֆարովին ներում շնորհելու մասին որոշումը համարում է “անընդունելի” եւ դատապարտում է այն:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը`վկայակոչելով հունգարական Nepszabadsag թերթը, Ադրբեջանին փոխանցված Հունգարիայի ԱԳՆ նոտայում, մասնավորապես, ասված է, որ Բաքվի որոշումը “հակասում է երկու երկրների միջեւ ձեւավորված վստահության մթնոլորտին”:

 

Մեդիամաքս-ւ նշում է, որ հունգարական աղբյուրները հրապարակել են Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի նամակը, որում նա հավաստիացնում է Հունգարիայի իշխանություններին, որ էստրադիցիայից հետո Ռամիլ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել հայրենիքում:

 

Այդ նամակի պատճենը ներկայացված է լուսանկարում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին